«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Բացահայտվել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը. 2

Բացահայտվել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը. 2
30.05.2025 | 10:00

Սկիզբը՝ այստեղ

Պատվաստումները պարտադրող Նիկոլ հայադավին, Արսեն Թորոսյանին, Անահիտ Ավանեսյանին, Տիգրան Ավինյանին, երբ գա պատժելու պահը, հայերս չենք մոռանա

Կա՞ Հայաստանում որևէ մեկը, որը մոռացել է, թե մեզ ինչպես էին պարտադրում պատվաստվել «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») կուսակցության անդամներ Նիկոլ հայադավը, Արսեն Թորոսյանը, Անահիտ Ավանեսյանը, Տիգրան Ավինյանը և ուրիշներ:

Քանի՞ մարդ այն ժամանակ աշխատանքը, ապրուստի միջոցը չկորցնելու համար ստիպված եղավ պատվաստվել COVID-19- ի դեմ կլինիկական պատշաճ փորարկումներ չանցած, պատվաստվողների առողջության ու կյանքի համար վտանգավոր պատվաստանյութերով…

Եվ քանի՞ մարդ պատվաստվելուց հետո ձեռք բերեց տարբեր բնույթի ու ծանրության աստիճանի առողջական խնդիրներ ու նույնիսկ մահացավ՝ մի մասը նույնիսկ չկասկածելով, որ պատճառը պատվաստվելն էր, մի մասն էլ դրանում թեև համոզված լինելով, բայց չկարողանալով ապացուցել:

Հիշում եք չէ՞, որ նախկինում Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը և ներկայումս նույն պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը նոր կորոնավիրուսի արհեստական ծագման, ինչպես նաև COVID-19- ի դեմ պատվաստանյութերի վտանգավորության մասին բարձրաձայնող լրագրողներին և այլոց մեղադրում էին դավադրության տեսությանը տուրք տալու, զառանցելու, ստահոդ լուրեր տարածելու մեջ: Եվ հիմա, երբ ԱՄՆ- ի Կոնգրեսի ցնցող զեկույցով բացահայտվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը, նիկոլական իշխանության այս վատահամբավ գործիչներն ասելիք չունե՞ն…

Ճիշտ նույն կերպ նոր կորոնավիրուսի արհեստական ծագման, ինչպես նաև COVID-19- ի դեմ պատվաստանյութերի վտանգավորության մասին բարձրաձայնողներին դավադրության տեսության տարածմամբ զբաղվելու, զառանցելու, ստահոդ լուրեր տարածելու մեջ մեղադրում, երբեմն էլ նույնիսկ ծաղրում էին աշխարհի գլոբալիստական ուժերի, «խորքային պետություն» կոչվածի ներկայացուցիչները, ԱՄՆ- ի այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի վարչակարգի և Դեմոկրատական կուսակցության որոշ անդամներ, ջհուդամասոնական համաշխարհային հանցախմբի վեցանոցները, ինչը մեզ հուշում է, որ «մերոնք» ևս Սատանային ծառայող նույն ոհմակին (չարախմբին) են պատկանում:

Ինչպես նշված է ԱՄՆ- ի Կոնգրեսի ցնցող զեկույցում, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենի թիմի պաշտոնյաները թաքցրել են առողջության համար մահացու ռիսկերը, որոնք կապված են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հետ: Բայդենի վարչակազմը մեղադրվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի պոտենցիալ մահացու կողմնակի ազդեցությունները նպատակայնորեն թաքցնելու մեջ:

Ամերիկյան Կոնգրեսի կողմից անցկացված հետաքննությունը ցույց է տվել, որ Սպիտակ տան պաշտոնյաները թաքցրել են երիտասարդների մոտ COVID- ի դեմ պատվաստումներից սրտի վնասման մասին նախազգուշացումները՝ նույնիսկ այլ երկրներից, այդ թվում՝ Իսրայելից, վաղ նախազգուշացումներ ստանալուց հետո:

Ինչպես նշել է «Daily Mail»- ը, ըստ Կոնգրեսի զեկույցի, ներքին նամակագրությունն ու հուշագրերը վկայում են այն մասին, որ միոկարդիտի՝ սրտամկանի բորբոքման վերաբերյալ Առողջական վիճակի մասին ազդարարման ցանցի (HAN) պլանավորված հաղորդագրությունը չի հրապարակվել: Այս նախազգուշացման սևագրերում հաղորդվում է, որ ռիսկերը խիստ նվազեցվել են, իսկ պատվաստանյութի առավելությունները գերակշիռ կերպով են ներկայացվել հնարավոր կողմնակի ազդեցությունների նկատմամբ:

Էլեկտրոնային նամակները ցույց են տվել, որ ԱՄՆ- ի Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության (FDA) պաշտոնյաները, ներառյալ այն ժամանակվա հանձնակատար Ջանեթ Վուդկոքը, կասկածներ են հայտնել HAN- ի կողմից առաջարկվող ձևակերպումների վերաբերյալ, ինչը հանգեցրել է HAN- ի հիշյալ հաղորդագրության չեղարկման:

Զեկույցում հիմնավորված է, որ Բայդենի վարչակազմը վարակիչ հիվանդությունների նախկին առաջատար փորձագետ դոկտոր Էնթոնի Ֆաուչիին փաստարկներ է ներկայացրել միոկարդիտի զարգացման ռիսկը նվազեցնելու համար՝ նշելով, որ գրանցված դեպքերը «մեղմ էին և հաճախ անցնում էին առանց բուժման անհրաժեշտության»:

Այս պահին ԱՄՆ- ում COVID- ի դեմ պատվաստանյութերի հետևանքով առաջացած միոկարդիտի հետ անմիջականորեն կապված մահացությունների թվի մասին ճշգրիտ տվյալներ չկան, նշել է «Daily Mail»- ը: Ոմանք պնդում են, որ ամերիկյան առողջապահական համակարգի մասնատվածության պատճառով COVID- ի պատվաստանյութերի հետևանքով առաջացած հազվագյուտ բարդությունների մասին տեղեկատվությունը նվազեցված է:

Նոր հետաքննությունը գլխավորել է սենատոր Ռոն Ջոնսոնը, որը Վիսկոնսինից հանրապետական է, Սենատի հետաքննությունների մշտական ենթակոմիտեի նախագահը: Ջոնսոնը, որը հայտնի է COVID- ի դեմ պատվաստումների քաղաքականության վերաբերյալ իր քննադատական դիրքորոշմամբ, ասել է. «Կարծում եմ, որ մենք վերջապես ստացանք բավարար փաստաթղթեր՝ այս դեպքում համոզիչ կերպով ցույց տալու համար, որ դաշնային կառավարությունը լավ իրազեկված էր միոկարդիտի մասին»:‰

Ենթակոմիտեի կողմից հայտնաբերված ներքին էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ CDC- ն 2021թ. մայիսին պատրաստել է նախազգուշացում Առողջական վիճակի մասին ազդարարման համազգային ցանցի (HAN) համար, սակայն այն չեղյալ է հայտարարվել FDA- ի հակազդեցության պատճառով, երբ Վուդկոքը էլեկտրոնային նամակ է ուղարկել CDC- ի այն ժամանակվա տնօրեն Ռոշել Վալենսկիին այն մասին, որ գործակալությունը «համաձայն չէ» նախազգուշացում տալու որոշման հետ:

«Նույն օրը նրանք որոշել են հրաժարվել դրանից ու դրա փոխարեն CDC կայքում հրապարակել նվազ պաշտոնական կլինիկական ցուցումներ միոկարդիտի բուժման վերաբերյալ»,- նշել է սենատոր Ջոնսոնը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ